Ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը. եթե օպերատիվ են գործել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, ապա տեղի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ, «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ։
Եթե Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը օպերատիվ է գործել, ապա ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ, 1.5 ժամ անց դեռ չէին բարեհաճել դեպքի վայր, ինչը կարծես թե Արմավիրի մարզի պարեկների համար դարձել է սովորական երևույթ։ Մինչդեռ Պարեկային ծառայության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի, թե ինչն է պատճառը, որ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները տևական ժամանակ է թերանում են աշխատանքում, իսկ մարզում պարեկների փնթի աշխատանքի պատճառով տիրում է «բեսպրեդել» երթևեկության նկատմամբ, ինչի մասին SHAMSHYAN.com-ն առաջիկայում մանրամասն կներկայացնի, և հուսով ենք , որ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ում ենթակայության տակ է գտնվում նաև Պարեկային ծառայության վերահսկողությունը, հետևություններ կանի։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։