211652_close_icon
views-count2191 դիտում article-date 09:33 08-11-2026

Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մրցումային վերջին օրն է, և Հայաստանի հավաքականն ունի մեկ մասնակից։

Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Նշենք, որ մրցաշարի ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

 

Նմանատիպ նյութեր