«Արսենալ»-ը հետաքրքրված է Կրամերի ծառայություններով
Գերմանիայի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի հետարքրության շրջանակում: Ինչպես հայտնում է Goal.com-ը, լոնդոնցիների սկաուտները բազմիցս ներկա են եղել 23-ամյա խաղացողի մասնակցությամբ հանդիպումներին: Հարկ է նշել, որ Կրամեի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լևերկուզենի «Բայեր»-ին:
Առաջիկա հունվարին «զինագործները» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մտադիր են բանակցություններ սկսել «Բայեր»-ի հետ:
2014 թվականի աշխարհի չեմպիոնի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո: