20444 դիտում
19:01 14-01-2015
Հազարավոր քաղաքացիներ գրոհեցին 102 ռազմաբազայի տարածքը եւ 22 ժամ տվեցին՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Չնայած ճնշումներին, գյումրեցիներին հաջողվեց հասնել 102 ռազմաբազայի տարածք:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակտիվիստները քննարկումից հետո դատախազությանը 22 ժամ տվեցին՝ հարցին լուծում տալու համար: Այսինքն՝ մինչեւ ժամը 17:00-ն: Հակառակ դեպքում՝ Ավետիսյանների հուղարկավորությունից հետո, նույն պահանջով նորից կհավաքվեն Շիրակի մարզի դատախազության մոտ:
Հարկ է նկատել, որ բողոքի ակցիային մասնակցում էր 4 հազարից ավելի քաղաքացիներ: Երեւանից էլ լրացուցիչ ոստիկանական ուժեր են ժամանել: Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ ակտիվիստներին փորձում է համոզել՝ հեռանալ ռուսական ռազմաբազայի տարածքից: Նա նաեւ հեռախոսազրույց ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի հետ, ով ասել է, որ այս պահին հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվում երկու երկրների իրավապահ մարմինների հետ եւ փորձում են քննարկել նաեւ այդ հարցը:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/14/39659/]Ավելի վաղ տեղկացրել էինք[/url], որ այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու դեպքի հետ կապված տեղի է ունենում ավտոերթ, որին մասնակցում է 200-ից ավելի ավտոմեքենա: Ինչպես Գյումրիից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երթի մասնակիցները ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ արդարացիորեն պահանջել են սպանությունն իրականացրած 102-րդ ռազմաբազայի ստահակ զինծառայողի գործի քննությունը հանձնել հայ իրավապահներին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ քաղաքացիներին է միացել Շիրակի թեմի առաջնորդը: Հյուպատոսարանի դիմացի ճանապարհը փակվել է: Երթի մասնակիցները պաստառների վրա գրված է եղել. «Ես եմ Ավետիսյանների ընտանիքը»:
Տեսանյութերը՝ [url=http://www.aravot.am/]Aravot.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4515 դիտում
09:57 14-10-2016
Մանրամասներ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դանակահարության վերաբերյալ. «Հայկական ժամանակ»
7942 դիտում
11:57 18-07-2018
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները մտել են Փանիկ գյուղ և կրակոցներ արձակել․ «Հայկական ժամանակ»
2249 դիտում
17:09 03-02-2015
Պերմյակովին հայկական կողմին հանձնելու միջնորդությամբ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
Այս բաժնից
1006 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1021 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին