4485 դիտում
09:57 14-10-2016
Մանրամասներ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դանակահարության վերաբերյալ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում. դանակահարվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ն։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իսկ պայմանագրային զինծառայողը «Գյումրի» բժշկական կենտրոն է դիմել ժամը 07:30-ի սահմաններում։
Զինծառայողը բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ-քննչական խմբին պատմել է, թե վնասվածքը ստացել է Գյումրու Շիրակացի փողոց-Մարմարաշեն խճուղի խաչմերուկում մի քանի անհայտ անձանց հետ վիճաբանության ընթացքում։ Ռազմաբազան գտնվում դեպքի վայրից ոչ հեռու։
Դանակահարության դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե հետագա ընթացքը լուծելու համար։ Ինչ վերաբերում է զինծառայողի առողջական վիճակին, ապա «Գյումրի» բժշկական կենտրոնից մեզ ասացին, որ նա ստացել է աջ թոքակողի կտրած-ծակած վերք։ Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
102634 դիտում
18:36 22-04-2017
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5348 դիտում
20:54 05-11-2018
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով մեղադրվողը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը