2258 դիտում
17:09 03-02-2015
Պերմյակովին հայկական կողմին հանձնելու միջնորդությամբ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Վ Պերմյակովին [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/14/39685/]հայկական կողմին հանձնելու[/url] միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից. «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նմանատիպ նյութեր
26120 դիտում
16:51 13-01-2015
Վալերի Պերմյակովին չեն հանձնի հայկական կողմին
Այս բաժնից
5599 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ