ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները մտել են Փանիկ գյուղ և կրակոցներ արձակել․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել:
Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, որ պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ հասել են Փանիկ։
Վարդան Մակեյանն ասաց, որ բարձրաստիճան զինվորականներ չեն եղել Փանիկ մտածների հետ: Նա, ով ղեկավարել է զորավարժանքը որևէ փաստաթուղթ չի ունեցել, նաև չի ներկայացել, թե ով է և ում հրամանով է զորքը բերել Փանիկ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]