211652_close_icon
views-count9819 դիտում article-date 09:32 12-01-2015

Երևանում՝ Բաղրամյան պողոտայում, բախվել են Toyota Prado և Renault մակնիշի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Միքայել Տեր-Մելիքյանի վարած Toyota Prado մակնիշի 77 VP 977 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Միհրան Գրիգորյանի վարած Renault մակնիշի 35 PU 558 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Տեղում ծառայություն էին իրականացնում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նախնական տվյալներով TOYOTA LAND CRUISER PRADO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 850.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 180.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր