211652_close_icon
views-count2602 դիտում article-date 13:41 24-01-2025

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են «Volkswagen» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր. հետո բախվել են դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան ու մեկ այլ «Mercedes». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բաղրամյան 50 հասցեի մոտ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մանկիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Վթարի հետևանքով «Mercedes»-ը բախվել է ծառին: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտալան հաշվարկ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ: 

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով առաջացել էր խցանում ու պարեկների գալուց կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց: 
 
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկներն ու աշխատանքներ էին իրականացնում փրկարարները, տեղում բախվում են դեպքի վայր ժամանած շտապօգնության և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Այս վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
2 վթարների փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնցից մարմնական դեպքը հնարավոր է փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+

Նմանատիպ նյութեր