Ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի դիմաց, բախվել են ոստիկանական Toyota-ն, Mercedes-ն ու Renault-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Toyota Corolla մակնիշի 017 ՈU 01 համարանիշի, Renault մակնիշի 32 UL 848 համարանիշի և Mercedes մակնիշի 34 DR 660 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Corolla-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի



