211652_close_icon

Գիշերային հարձակում խաղաղ անցորդի վրա Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում. aravot.am

views-count7835 դիտում article-date 14:45 04-01-2015
Այսօր կեսգիշերն անց Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում խաղաղ անցորդի վրա, առանց որևէ բացատրության, հարձակվել է սառը զենքով և ռետինե մահակով զինված հանցագործը։ Վաղ առավոտյան մենք հանդիպեցինք տուժողի հետ։ Նա գյումրեցիներին իր խաղաղ բնավորությամբ հայտնի անձնավորություն է։ Նրա նման մարդկանց համար է, որ ժողովուրդն ասում է, թե կյանքում անգամ ճանճ սպանած չկա։ Կեսգիշերից հետո ոտքով տուն վերադառնալիս Շիրակի մարզպետարանի շենքի մոտակայքում զգացել է, որ իրեն հետևող կա։ Շուտով անհայտ անձը վերարկուն կիսով չափ գլխին քաշած, մի ձեռքին ռետինե մահակ, մյուսին դաշույն, հավասարվել է իրեն ու հարցրել է, թե չի՞ վախենում իրենից, ապա չսպասելով պատասխանի, ամբողջ ուժով մահակով խփել է դեմքին։ Հարվածից ինքը, բարեբախտաբար, ամբողջովին ուշաթափ չի եղել, վազել է դեպի մոտակա սպասարկման օբյեկտներից մեկը, պատուհանները ծեծելով օգնություն է խնդրել։ Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2015/01/04/530034/]սկզբնաղբյուր կայքում[/url]

Նմանատիպ նյութեր