Վրացական Փոթիի նավթային տերմինալի 49% բաժնեմասը կարող է ձեռք բերել «Ռոսնեֆթ»-ը
                        Ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը մտադիր է գործարար Դավիդ Յակոբաշվիլիից գնել Petrocas Energy Group-ի 49 % բաժնեմասը: Այս մասին gazeta.ru-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Petrocas Energy Group-ի հիմնական փաթեթը կմնա Յակոբաշվիլիին: Գործարքի արժեքը գաղտնի է պահվում: 
Petrocas Energy Group-ը զբաղվում է Կասպյան տարածաշրջանում նավթամթերքի արդյունահանմամբ: Բացի այդ, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում ունի գազալցակայանների մեծ ցանց: 
Հենց Petrocas Energy Group-ին էլ պատկանում է Փոթիի նավթային տերմինալը, որի միջոցով վրացական շուկա է հասցվում նավթամթերքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

