Ռուսական հայտնի սոցցանցի հիմնադիրը վաճառել է իր բաժնեմասը
                        «ВКонтакте»  սոցցանցի հիմնադիր  Պավել Դուրովը վաճառել է իր բաժնեմասը բջջային օպերատոր «Մեգաֆոնի» գլխավոր տնօրենին` Իվան Տավրինին, գրում է «Ведомости»-ը հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով, գործարքը կնքվել է դեռ 2013 թվականի դեկտեմբերին: Գործարքի գումարը անհայտ է, սակայն նրա տվյալներով կարող էկազմել 3-4 միլիարդ դոլար: Նոր տերը դեռ չի ներկայացել տնօրենների խորհուրդին, սակայն դա տեղի է ունենալու մոտ ժամանակներում: 
 
 Տավրինը չի մեկնաբանել այդ տեղեկությունը, խնդրելով իրեն ժամանակ տալ մինչև երկուշաբթի: Իսկ Դուրովը չի պատասխանել ընդհանրապես:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

