Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն, պետք է վաճառվի MGM-ի իր բաժնեմասը
                        Ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն, իր Tracinda Corporation հոլդինգը պետք է վաճառի MGM Resorts International-ում ունեցած 16 տոկոս բաժնեմասը, գրում է Bloomberg-ը: 
Մոտ 2 մլրդ դոլար արժողությամբ արժեթղթերը պետք է վաճառի Tracinda ընկերության պաշտոնատար անձը` Էնթոնի Մանդեքիքը, որը առաջիկայում դառնալու է Քըրքորյանի կտակը կատարողը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

