«Ռոսնեֆթ»-ը 500 մլն դոլար կներդնի Վենեսուելայի նավթային ոլորտում
                        «Ռոսնեֆթ» և PDVSA ընկերությունները համաձայնագիր են ստորագրել Վենեսուելայի Օրինոկո գետի նավթային ավազանի նախագծերում ռուսական կողմից 500 մլն դոլար ներդնելու վերաբերյալ, հաղորդում է Interfax-ը:
Փաստաթուղթը նախատեսում է PetroMonages-ում «Ռոսնեֆթ»-ի բաժնեմասի ավելացում՝ 16,7 տոկոսից մինչև 40 տոկոսի չափով: 
Ներկա պահին «Ռոսնեֆթ»-ը և PDVSA-ն մասնակցում են Վենեսուելայում նավթի արդյունահանման 5 նախագծերում, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են ավելի քան 20,5 մլրդ տոննա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

