Թանձր մառախուղը խափանել է Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը
Այս գիշեր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանն աշխատել է խափանումներով: Մասնավորապես, թանձր մառախուղը թույլ չի տվել, որպեսզի իրականացվեն Ստամբուլ-Թբիլիսի և Ռիգա-Թբիլիսի չվերթները:
Բացի այդ, չի կարողացել Թբիլիսիի օդանավակայանում ժամանակին վայրէջք կատարել Կիևից ժամանող օդանավը և ստիպված է եղել վայրէջքն իրականացնել Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Նման պայմաններում հրաժարվել են չվերթներ իրականացնել Atlasjet, Pegasus և Air Baltic ավիաընկերությունները: