Պեկինում թանձր մառախուղի պատճառով փակվել են ավտոմայրուղիներ, չեն գործում գնացքներ
Պեկինի բարձրահարկ շինությունները մառախուղի թանձր շերտով են պատվել: Օդում տոքսիկ նյութերի քանակի առկայությունը ճգնաժամային է գնահատվում:
Բնակչությունը հիվանդանոցներ է դիմում: Նրանց տանջում է հազը, շնչառությունը ծանր է: Այս մասին հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Ավտոճանապարհներն ու երկաթուղային ճանապարհները փակ են: Տեսանելիությունը 100 մետրից քիչ է: