Թանձր մառախուղի պատճառով Թբիլիսիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին այսօր առավոտվանից խիտ մառախուղ է պատել: Հաղորդվում է, որ մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել չվերթներ ընդունել:
Օդանավակայանի ադմինիստրացիան տեղեկացրել է որ չեն կարողացել վայրէջք կատարել Վարշավայից, Մյունխենից և Ստամբուլից ժամանող օդանավերը:
Վարշավայից ժամանող օդանավին հաջողվել է վայրեջքն իրականացնել Քութաիսիի օդանավակայանում, իսկ Մյունխենից, ինչպես և Ստամբուլից թռչող օդանավերը հետ են թռել դեպի Մյունխեն և Ստամբուլ:
Այն ուղևորները, ովքեր պետք է նշված չվերթերով թռչեին, փոխել են տոմսերը և կմեկնեն եղանակի բարելավումից հետո: