Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու տարբերակից: Նախկինում նշվում էր, որ իսպանական գրանդը մոտ է 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելուն:
Վերջերս գերմանացի ֆուտբոլիստը իր հերթական վնասվածքը ստացավ և ստիպված կլինի բաց թողնել 3 ամիս: Այդուհանդերձ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով նախկինի պես շարունակում են հետաքրքրվել «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը: