Զիդանը Մբապեին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել կարիերան շարունակել մադրիդյան ակումբում:
Նախօրեին երկու ֆրանսիացիները մասնակցել էին Լոնդոնում ՖԻՖԱ-ի պարգևատրման հանդիսավոր արարողությանը, և ականատեսների վկայությամբ, Զիդանը Մբապեին ասել է. «Կիլիան, դու պետք է խաղաս «Ռեալում»»:
Մադրիդցիները ցանկանում էին ձեռք բերել 19-ամյա հարձակվողին մինչև նրա ՊՍԺ տեղափոխվելը, երբ նա խաղում էր «Մոնակոյում»: