Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կառավարության մի շարք անդամներ հրավիրվել են մասնակցելու այսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրամիություն-Վրաստան Ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությանը:
Ինչպես վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքի եթերում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հարցով գլխավոր զեկուցող Անդրես Մամիկինսը, Եվրախորհրդարանը պատրաստ է եղել ընդունելու Վրաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչներին:
Փաստաթղթի վավերացմանը ներկա կլինի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հրավիրվածների թվում է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: