211652_close_icon
views-count1086 դիտում article-date 15:44 17-12-2014

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացմանը ներկա կլինի Վրաստանի նախագահը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Ստրասբուրգ, որտեղ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությունը, հաղորդում է Georgia Online-ը: «Երկրի առաջին դեմքը կմասնակցի Վրաստանի համար պատմական նշանակություն ունեցող եվրաինտեգրման արարողությանը, և պետությունը կներկայանա ամենաբարձր մակարդակով»,-նշված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր