1345 դիտում
15:49 17-02-2022
Գործադիրը հավանություն տվեց Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունն այսօրվա փետրվարի 17-ի նիստում հավանություն տվեց 2021 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը:
Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։

Նմանատիպ նյութեր
2244 դիտում
15:00 20-12-2018
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը
651 դիտում
17:14 25-11-2019
Աժ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացմանը
2153 դիտում
13:14 05-09-2019
Գործադիրը հավանություն տվեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը
Այս բաժնից
955 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
865 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել