Սաակաշվիլիին հրավիրել են ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությանը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեկտեմբերի 18-ին հրավիրվել է Ստրասբուրգ, որտեղ Եվրախորհրդարանում տեղի է ունենալու է Եվրամիությանը Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման հարցով քվեարկություն կանցկացվի:
Վրացական կողմը նշում է, որ փաստաթղթի ստորագրումը չափազանց կարևոր է Վրաստանի ժողովրդի համար, որն ավելի կմոտեցնի իրենց Եվրոպային:
Սաակաշվիլիին Եվրախորհրդարան է հրավիրել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ որպես հյուրի: Բացի փաստաթղթի վավերացումից, Եվրախորհրդարանը նաև հատուկ բանաձև կընդունի Վրաստանի վերաբերյալ, այդ թվում՝ օկուպացված տարածքների:
Վրաստանից արարողությանը ներկա չեն լինի ոչ Վրաստանի նախագահը, ոչ վարչապետը և ոչ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյա: