Վալդեսը լիարժեք մարզում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում
«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը շարունակում է վնասվածքից հետո մարզավիճակ հավաքել:
Tribalfootball.com-ի տվյալներով՝ Վալդեսը ուրբաթ օրը լիարժեք մարզում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Նշվում է, որ ֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել մարզման ընթացքում:
Հիշեցնենք, որ իսպանացին ընթացիկ տարվա մարտին ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով մինչ օրս խաղադշտ դուրս չի եկել: