Վիկտոր Վալդեսը ցանկանում է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ
«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, ցանկանում է պայմանագի կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով, Վալդեսը պատրաստ է ընդունել անգլիական ակումբի առաջարկած ցանկացած ֆինանսական առաջարկ: Ենթադրվում է, որ անգլիական ակումբում իսպանացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Վալդեսը ընթացիկ տարվա մարտ ամսին ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած հանդիպումներից մեկի ժամանակ և երկարատև ժամանակով դուրս էր մնացել շարքից: