Վիկտոր Վալդեսը մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը իր առաջին մարզումն է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահը հանդիսանում է ազատ գործակալ, և այդ պատճառով ցանկացած ժամանակահատվածում կարող է պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ:
32-ամյա դարպասապահին «Մանչեսթեր Յունայթեդ» է հրավիրել թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: