«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը Ամանորի բացիկների համար ծախսել է 494 հազար դրամ: «Բագրիգ»» ընկերությանը քաղաքացիական ծառայության խորհուրդը պատվիրել է Սուրբ ծննդյան տոնի 400 բացիկ՝ հատը 460 դրամով, հազար հատ ամփոփաթերթ՝ հատը 120 դրամով, քաղաքացիական ծառայության լոգոտիպով բացիկներ 100 հատ՝ հատը 500 դրամ և 50 հատ օրացույց՝ հատը 2 հազար 800 դրամ:
Ի դեպ՝ Ամանորի տոներին մի քանի հարյուր հազար դրամ բացիկների վրա ծախսելու սովորություն միայն այս գերատեսչությունը չէ, որ ունի: Այդ գործելաոճը հատուկ է բոլոր գերատեսչություններին, այդ թվում նաև՝ նախարարություններին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։