Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են մեկնարկել
Մեծ Բրիտանիայում այսօր՝ հունիսի 8-ին, կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Երկրի ողջ տարածքում բացվել է ավելի քան 40.000 ընտրատեղամաս։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 46,4 մլն քաղաքացի։ Ընտրվելու են Համայնքների պալատի անդամներ։
Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք իշխող Պահպանողականների կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Թերեզա Մեյը, կկարողանա պահանել իր տեղը խորհրդարանում առաջիկա 5 տարում։
Պահպանողականներն ու լեյբորիստները միանշանակ կողմ են «կոշտ» Brexit-ին /չեն ցանկանում փոխհատուցում վճարել ԵՄ ենթակառուցվածքներին/։
Այդուհանդերձ, չնայած Եվրոպական Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացին, երկրում տնտեսական ցուցանիշներն աճում են, իսկ արտագաղթի մակարդակը նվազում է։