211652_close_icon
views-count2559 դիտում article-date 16:59 11-11-2016

Սաակաշվիլին Ուկրաինայում նոր քաղաքական ուժ կստեղծի. նպատակը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում քաղաքական նոր ուժ ստեղծել՝ «Խվիլյա» կուսակցությունը։ Այդ մասին հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։ «Մենք կստեղծենք նոր ու մեծ քաղաքական ուժ, մեր նպատակը լինելու է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, այսպես կոչված՝ ներկայիս էլիտայի փոփոխումը»,-ասել է Սաակաշվիլին։ Նա հավելել է, որ չի ընդունի ոչ մեկի, ով խորհրդարանում է եղել ավելի քան 1 անգամ և 2 տարուց ավելի ծառայել է պետական համակարգում, ինչպես նաև չի ընդունի խոշոր գործարարների։ Նախկին նահանգապետը նաև վստահեցրել է, որ չի պատրաստվում բանակցել որևէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ և դիմելու է միայն ժողովրդին։ Ըստ նրա՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Ռադան կթարմացնեն 90 տոկոսով։

Նմանատիպ նյութեր