Բերման է ենթարկվել ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով
Նոյեմբերի 27-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության հասարակական կարգի ապահովման և Տավուշի մարզային վարչությունների, Դիլիջանի բաժնի ծառայողների շրջագայության ժամանակ, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դիլիջանի բաժին է բերման ենթարկվել 1985 թ. ծնված Ռազմիկ Խ.-ն` իր վարած «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենայով՝ փայտանյութով բեռնված, որի վերաբերյալ Ռազմիկ Խ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայում բեռնված է շուրջ 4,5 խմ ծավալի վառելափայտ, այն ձեռք է բերել Հովք գյուղից, սակայն իր մոտ դրանց ձեռք բերման փաստաթղթեր չկան:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]