211652_close_icon
views-count1000 դիտում article-date 17:13 29-01-2014

Ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել

Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նյութերի նախապատրաստման ընթացքում նա բացատրություն է տվել, որ փայտանյութը ձեռք է բերել Իջևանի հարակից անտառից` բենզասղոցով 2 բոխենի կտրելով: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր