Կոկեն և Տիագուն բաց կթողնեն «Բարսելանա»-ի հետ խաղը
Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպաններ Կոկեն և Տիագուն վնասվածքների պատճառով ստիպված կլինեն բաց թողնել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր` ուղիղ կեսգիշերին: Այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է կատալոնյան ակումբի 1:0 հաշվով հաղթանակով: