Բենզեման և Վարանը բաց կթողնեն «Լևանտե»-ի հետ կայանալիք խաղը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման և պաշտպան Ռաֆաել Վարանը բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Լևանտե»-ի հետ կայանալիք հանդիպումը: Երկու խաղացողները Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ացնկացրած ընկերական խաղերից հետո հիվանդացել են հարբուխով:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, պաշտպանության կենտրոնում Վարանին կփոխարինի Նաչոն, քանի որ Սերխիո ռամոսը դեռ լիովեին չի ապաքինվել վնասվածքից:
«Ռեալ» - «Լևանտե» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: