211652_close_icon
views-count13005 դիտում article-date 15:05 22-11-2014

Սեյրան Օհանյանը` հատուկ գործողությունների արդյունքում հայկական ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման մասին

Մենք պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առաջ դրված այդ բարդ խնդիրը պատվով կատարել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ԼՂՀ ՊԲ կողմից հատուկ գործողությունների արդյունքում հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դուրսբերման օպերացիային: «Մեր հետախույզները ոչ միայն ուսումնավաժական պարապմունքների ընթացքում, այլ իրական մարտական դրության մեջ կարողանում են իրենց առջեւ դրված խնդիրները իրականացնել: Այն, ինչ կատարվել է Արցախում, արդեն հայտնի է, բայց խոսելով հրամանատարի հետ՝ մենք իմացանք հետեւյալը, որ մեր հարեւան Ադրբեջանի Հանրապետության պետական կոշտ դիրքորոշման և բանականության բացակայության արդյունքում դիտարկվել է խոցված ուղղաթիռի ընկված վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին եւ երկուսի մասունքները եւ հետագայում ճիշտ հետաքննություն անցկացնելու համար նաեւ՝ ուղղաթիռի կարեւոր մասերից մի քանիսը: Այս դեպքում հակառակորդի կազմակերպած ծուղակն ամբողջովին ոչնչացվել է Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից»,- ասաց նախարարը: Միաժամանակ ավելացրեց, որ կատարվածը ցավալի երեւույթ էր եւ զոհված օդաչուների ծնողներին ուղղված սփոփանքի խոսքերի հետ միասին նաեւ պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առջեւ դրված այդ բարդ խնդիրը պատվով կատարել են: Հարցին, թե այլ պատսխան քայլեր լինելու են, թե ոչ, արձագանքեց. «Ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատիժ լինելու է հակառակորդին: Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը, բայց այն ուղղված է լինելու այն մարդկանց, ովքեր փորձելու են խախտել: Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություններ կազմակերպել: Պարզապես մենք արժանի, մի քիչ էլ ավելի խիստ պաատսխան տալու ենք ցանկացած այդպիսի սադրանքի»: Մինչեւ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր:

Նմանատիպ նյութեր