5422 դիտում
15:45 20-11-2014
Սեյրան Օհանյանը նոր մանրամասներ է հաղորդում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին. այն նախապես պլանավորված է եղել
Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական կողմից նախապես պլանավորված է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարի խոսքով, ուղղաթիռն անձնակազմի ուսումնավարժանքի ժամանակ է խոցվել, այն էլ՝ մեր տարածքում, հետեւաբար դա բոլոր տիպի նորմերի խախտում է։
«Նոյեմբերի 12-ին զինավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռի խոցումը և մինչեւ հիմա ադրբեջանական ցանկացած սադրանք շփման գծում լարվածություն ստեղծելու եւ դրանով բանակցային գործընթացում հաջողություններ ապահովելու նպատակ են հետապնդել»,- ասաց Ս. Օհանյանը:
Ինչ վերաբերում է ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/20/34028/]հայտարարությանը[/url], նախարարը նշեց, որ դա հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք է։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/20/34022/]հայտնել էինք[/url], որ ուղղաթիռը խոցել է ադրբեջանական բանակի սերժանտ Իլքին Մուրադովը, ով և «Azerbaycan Ordusu» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ հայկական ուղղաթիռը ոչնչացնելու հրաման է տրվել հրամանատարությունից:
Նմանատիպ նյութեր
9428 դիտում
11:57 14-11-2014
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետը՝ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը