Նոյեմբերին Ռուսաստանում հնդկաձավարը թանկացել է
Նոյեմբերին Ռուսաստանում հնդկաձավարը թանկացել է 27,5%-ով, իսկ այս շաբաթվա ընթացքում`16%-ով: Պատճառը` Սիբիրի եւ Ուրալի ոչ բարենպաստ կլիմայական պայմաններն են:
Մինչդեռ մասնագետները վստահեցնում են, որ հնդկաձավարի դեֆիցիտ չի սպասվում: Խանութներում հնդկաձավարի պակասը բացատրվում է թանկացման հետ կապված մեծածախ գնումներով:
Հիշեցնենք, որ Հայաստանը հնդկաձավար ներմուծում է հիմնականում Ռուսաստանից: