ՀՀ-ում նոյեմբերին թանկացել է կաթնամթերքը
Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ-ում գրանցվել է կաթնամթերքի 2.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3.0%, թթվասերի՝ 3.1%, մածունի 3.4% գնաճով:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Մասնավորապես թանկացել են «Չեդեր», «Լոռի», և «Չանախ» պանրատեսակները:
Մայրաքաղաքում կաթնամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.8%-ով: