Ռուսաստանում պահպանակները ավելի են թանկացել, քան՝ հնդկաձավարը
Ռուսաստանում պահպանակները ավելի են թանկացել, քան հնդկաձավարը: Մարտի 16-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում պահպանակների գներրը նախորդ ամսվա համեմատ աճել են 7%-ով:
Այդ աճը ավելի բարձր է, քան՝ սննդամթերքների գնի աճը, մասնավորապես, հնդկաձավարը թանկացել է ընդամենը 4,5%-ով, հայտնում է «Իզվեստիան»:
Մասնագետների կարծիքով, թանկացման պատճառը վաճառքի աննորմալ ծավալներն են. ամբողջ Ռուսաստանով մեկ պահպանակների պահանջարկը աճել է մեկ երրորդով:
Նախորդ շաբաթ կորոնավիրուսի տարածման նոր ալիքի պատճառով ռուսաստանցիները սկսել են խանութներում մեծ ծավալներով ապրանքներ գնել: