ՀՀ-ում նոյեմբերին թանկացել է բանջարեղենը
2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7% գնաճով:
Գրանցվել է կանաչ լոբու 35.3%, վարունգի՝ 37.9%, կանաչ պղպեղի`47.3% եւ լոլիկի 76.4% գնաճ:
Հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաեւ սնկի՝ 0.9%, ճակնդեղի՝ 1.3%, կաղամբի՝ 1.8%, սխտորի՝
3.4%, գազարի` 4.0%, գլուխ սոխի՝ 4.6%, կարտոֆիլի` 13.3%, կանաչ սոխի՝ 13.7%, խառը կանաչեղենի 16.0% գնաճ:
Միաժամանակ, ծաղկակաղամբի գինը նվազել է 6.4%-ով, բողկինը՝ 3.1%-ով: