211652_close_icon
views-count15877 դիտում article-date 14:19 19-11-2014

Արտակարգ իրավիճակ՝ Դավիթաշեն կամրջի վրա. երիտասարդն անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վրայի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացին մոտ 25 տարեկան երիտասարդ տղա է, ով հրաժարվում է նաև հայտնել իր տվյալները: *** 14:40 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարները կարողացան երիտասարդին հետ քաշել կամրջի վտանգավոր եզրագծից և նրան հանձնեցին ոստիկաններին, ովքեր նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր