Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը ընթացիկ տարվա գեղեցիկ վերջաբանն էր. Կրոս
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը ընկերական խաղի շրջանակում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո գոհունակություն է հայտնել: Հիշեցնենք, որ Գերմանիան հաղթեց 1:0 հաշվով, իսկ խաղի միակ գոլը հեղինակեց հենց Կրոսը:
«Մենք շատ էինք ցանկանում ընթացիկ տարվա վերջին խաղը հաջող անցկացնել: Յիանալի տարի ստացվեց, և Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը ընթացիկ տարվա գեղեցիկ վերջաբանն էր »,- Կրոսի խոսքերը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: