211652_close_icon
views-count1992 դիտում article-date 19:15 26-11-2018

Մենք 3 խոշոր հաղթանակ ենք ունեցել. անկախությունը, ամենակարևորը՝ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, ինչպես նաև ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակը. Ն. Փաշինյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/26/Pashinyan/2855183]Tert.am[/url]-ը գրում է. Ամբողջ աշխարհը գիտի, որ այն հեղափոխությունը, որ ի վերջո հաղթական ավարտ ունեցավ Երևանում, սկսել է Գյումրիում 2018 թվականի մարտի 31-ին: Այս մասին Գյումրիում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք Գյումրիից սկսեցինք, քանի որ գիտեինք՝ այն գործը, որ Գյումրիից է սկսվում, «խերով» է, «դուխով» է, աջ է գնալու, և ես բոլորին՝ նաև ներդրողներին, խորհուրդ եմ տալիս ներդրումները սկսել Գյումրիից, քանի որ «խերով» է լինելու»,- ասաց նա: Փաշինյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո Գյումրիում չի եղել: «Գիտեմ, որ մի քիչ էլ նեղացած եք, որ հեղափոխությունից հետո Գյումրի չեմ եկել, մեղավոր եմ, պատժե՛ք, բայց էս հեղափոխությունը քանի կա, ես մտքով այս հրապարակում եմ, քանի որ առաջին «դուխը», առաջին սերը, առաջին ուժը դուք եք տվել և դարձել եք այդ հեղափոխության անկյունաքարը»,- ասաց նա և նշեց, որ եկել և վստահության քվե են ուզում` տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/26/Pashinyan/2855183]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր