211652_close_icon
views-count12266 դիտում article-date 23:04 11-11-2014

Անհետացել է վթարից զոհված Շիրազունու՝ Հովհաննես Շիրազի ստորագրությամբ ձեռքի ժամացույցը ու Շիրազի գլխով մատանին. Aravot.am

Հովհաննես Շիրազի մանկության ընկերը՝ Արամայիս Թումանյանը, որը իրեն Շիրազունի էր անվանել, Հոռոմի խաչմերուկի երեկվա զոհերից մեկն է: Ինչպես պատմում է նրա մտերիմներից մեկը, բլոգեր Արա Նախշքարյանը, Շիրազունին այնքան մոտ է եղել «Հովհաննես Շիրազի հետ, որ մանկության տարիներին իրար ծոց են քնել, բանաստեղծը նրան է պահ տվել իր անձնական իրերը: Վերջինս եղել է Հովհաննես Շիրազի» տուն -թանգարանի գլխավոր հիմնադիրներից մեկը: Զբաղեցրել է թանգարանի տնօրենի պաշտոնը, սակայն վերջին քաղաքական զարգացումներից հետո նրան հանել են պաշտոնից, ու նա մնացել է որպես ֆոնդապահ: Այսինքն` բանաստեղծին պատկանող բոլոր մասունքները, արխիվը եղել է Շիրազունու հսկողության տակ: Արա Նախշքարյանն ասում է, որ Շիրազունին աշխատում էր «Գյումրի» գրքի վրա, որը Գյումրու ամբողջ պատմությունն է՝ հիմնադրման ժամանակվանից մինչև օրս: Այդ պատճառով նա հաճախ է այցելել մայրաքաղաք: Այս անգամ էլ գնացել է որոշ մարդկանց հանդիպելու: Սակայն, ըստ բլոգերի, նա մեծամասամբ ճանապարհորդել է գնացքով: Ըստ Արա Նախշքարյանի, այս մի անգամ երևի ուշ է եղել ու հետ է եկել միկրոավտոբուսով, ու այսպես գնացել է մահվանը ընդառաջ: ՙ«Նրա ամեն մի կոպեկը խնայված էր, իր ընտանիքի սոցիալական վիճակը փայլուն չէր», -ասում է բլոգերը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2014/11/11/514885/]այստեղ[/url]: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել:

Նմանատիպ նյութեր