Apple-ը կներկայացնի Apple Watch «խելացի» ձեռքի ժամացույցը
Այսօր Apple ընկերությունը կներկայացնի Apple Watch «խելացի» ձեռքի ժամացույցները: Ընկերության ներկայացուցիչները կհայտարարեն ժամացույցների գինը, կպատմեն այս նորարարության մասին և ևս մեկ անգամ կցուցադրեն դրա ֆունկցիաները:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ջրակայուն Apple Watch Sport-ի գինը կլինի 350 դոլար: Իսկ ամենաթանկ, ձևափոխված Apple Watch Edition տարբերակը կարժենա 10.000 դոլար: Apple Watch Sport-ը վաճառքում կլինի 2015թ-ի ապրիլին: