Ինտելեկտուալ խաղ-մրցույթն այս անգամ Կոտայքի մարզում անցկացվեց
ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին Կոտայքի շրջանային երիտասարդական կազմակերպություններից ընտրված թիմերը:
Ինտելեկտուալ մրցույթին նախորդել են երիտասարդական թիմերի կողմից կազմակերպված էլեկտրոնային շնորհանդեսները, որոնց ընթացքում երիտասարդները ներկայացրել են մարզի տարբեր շրջաններում գտնվող իրենց բնակավայրերի, համայնքների առանձնահատկությունները:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցել և երիտասարդներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը` կարևորելով նախաձեռնությունը և ընդգծելով վերջինիս շարունակականության անհրաժեշտությունը:
Այնուհետև ՀՀԿ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի ու Նոր Հաճնի շրջանային կազմակերպությունների երիտասարդական թիմերը խաղ-մրցույթի ընթացքում ներկայացրին իրենց ինտելեկտուալ ունակություններն ու գնահատվեցին համապատասխան հանձնախմբի կողմից:
Խաղը գնահատող հանձնախմբի ղեկավար, ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Արմեն Օհանյանն իր խոսքում նշեց, որ առաջիկայում ևս երիտասարդական մարզային կազմակերպությունն ունենալու է բազմաթիվ նմանատիպ նախաձեռնություններ:
Մարզային խաղ-մրցույթի արդյուքում ՀՀԿ Աբովյանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը գրավել է երրորդ, ՀՀԿ Հրազդանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը՝ երկրորդ, իսկ ՀՀԿ Չարենցավանի շրջանային ԵԿ-ն՝ պատվավոր առաջին հորիզոնականը:
Ինտելեկտուալ խաղի ավարտին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հաղթող թիմերն արժանացան պատվոգրերի: