211652_close_icon
views-count881 դիտում article-date 20:45 25-11-2014

Ինտելեկտուալ խաղ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 7-րդ միջոցառումը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ միջոցառումն այս անգամ անցկացվել է ինտելեկտուալ մրցույթի ձևով: Մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ՝ 17 թիմով. ԱՀԹ երիտասրդական միություններից, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդում ընդգրկված մի շարք ՀԿ-ներից և բուհերից,Ազգային Առաջնորդության ինստիտուտից: Մի թիմով մրցույթին մասնակցում էին նաև լրոգրողներ տարբեր լրատվամիջոցներից: Մրցույթում հաթող է ճանաչվել ՀՊՏՀ- INDEXPRO թիմը, 2-րդ տեղում ԱՀԹ «Արարատյան» թիմն էր, 3-րդ տեղը զբաղեցրել են ԱՀԹ «Վրիժառուներ» և «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի «ՍՈՍԵ» թիմերը:

Նմանատիպ նյութեր