«Ես ուզում եմ, որ վաղը ձեր հեռավոր հարազատներին ձեր գյուղ ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ բերեք ու ցույց տաք ձեր ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը․ ես դա եմ խոստանում»․ Առուշ Առուշանյան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքը կխոշորանա՝ միավորելով Տեղ և Տաթև համայնքները։ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Առուշ Առուշանյանը և Արգամ Հովսեփյանը։
«Սյունիք Նյուզ»-ն այսօր ներկա է եղել Առուշ Առուշանյանի քարոզարշավին Տաթև համայնքի մի քանի գյուղերում, որտեղ բնակիչները մեկ մարդու պես հավաքվել էին՝ հանդիպելու թեկնածուին, լսելու նրա ծրագիրը և փոխանցելու իրենց վստահությունը։
«Մենք նրան վստահում ենք 100 տոկոսով»,- նշում էին բնակիչները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրենց գյուղերն էլ կտեսնեն այնպիսի բարեկարգված ու խնամված վիճակում, ինչպիսին այսօր Գորիսի համայնքի գյուղերն են։
Առուշ Առուշանյանի ներկայացրած խոստումները նույն ուղղությունն ունեն, ինչ այն ծրագրերը, որոնք իրականացվում են Գորիսում՝ համաչափ զարգացում, համայնքների նկատմամբ հավասար մոտեցում և բնակչի կյանքի որակի բարձրացում։
«Ես ուզում եմ, որ վաղը ձեր հեռավոր հարազատներին ձեր գյուղ ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ բերեք ու ցույց տաք ձեր ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը։ Ես դա եմ խոստանում»,- հանդիպման ընթացքում ասել է Առուշ Առուշանյանը։
Լրագրող` Արմինե Սիմոնյան