211652_close_icon
views-count382 դիտում article-date 21:39 05-10-2026

Քննարկվել է Հայաստան-Թուրքիա էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։

 

Նմանատիպ նյութեր