211652_close_icon
views-count1165 դիտում article-date 19:43 04-10-2026

«Հաղթանակ» զբոսայգում Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար Մոնթեի կիսանդրու պահպանությունը վարձակալին չի հուզում. նրան հետաքրքրում է իր գրպաններն ու «թափանը» լցնելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում չես գտնի գեթ մեկ ընտանիք, որտեղ ըստ արժանվույն չգնահատեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, լեգենդար Մոնթե Մելքոնյանին, ու չես գտնի մեկ ընտանիք, որտեղ չեն հպարտացել ու չեն շարունակի հպարտանալ ազգի նվիրյալ Մոնթեով։

Երևանի Հաղթանակ զբոսայգում ԽՍՀՄ մեկ այլ մարշալ, լեգենդար Հովհաննես Բաղրամյանի ծառուղիով անցնելիս աջակողմյան հատվածում տարիներ առաջ տեղադրվել է Մոնթեի կիսանդրին։ Ցավոք, տարիներ առաջ «Հաղթանակ» զբոսայգու այդ տարածքը ինչ-որ մեկը վարձակալական հիմունքներով շահագործում է ու դառն իրականություն է կարծես, որ այդ վարձակալին ավելի շատ հետաքրքրում է իր «թափանը լցնելն» ու գումար վաստակելը, հակառակ դեպքում հերոսի կիսանդրու մոտ չէր ստեղծվի ավտոկայանատեղի ու մարդիկ, ժամանելով այդ «թափան լցնողի» կողմից շահագործվող տարածք, ավտոմեքենաները չէին կայանի՝ փակելով այցելուների մուտքը հերոսի կիսանդրու մոտ։

Ցավալի է նաև, որ պատվանդանի առջևի հատվածը գտնվում է անբարեկարգ վիճակում, աջ և ձախ կողմերում տեղադրված աղբամանները կոտրված են, թեպետ ճիշտ կլինի այդ աղբամանները հեռացվեն հերոսի կիսանդրու մոտից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մոնթեն, ինչպես նաեւ նրա նման հազարավոր հերոսներ, իրենց ցկյանքը զոհաբերել են մեզ համար։ Ու այսօր նման վերաբերմունք ցուցաբերելը հերոսի կիսանդրու նկատմամբ առնվազն անբարոյականություն է։ Պետք է Երևանի քաղաքապետարանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ամեն ինչ անեն այդ վարձակալին զրկեն իրավունքից ու տարածքը վերադարձնեն պետությանը։ Ու վստահ ենք, որ դրանից հետո այգու այս հատվածը կբարեկարգվի, կիսանդրու մոտ կտեղադրվեն նաև հատուկ ալյումինե չժանգոտվող սյուներ երկաթե շղթաներով, որպեսզի ավտոմեքենաները չկայանեին ու չխոչընդոտեն այցելուների մուտքը հերոսի կիսանդրու մոտ։ Էդպես կիսանդրին կարելի էր տեղափոխել այգու էլ ավելի տեսանելի հատված։

Իսկ ավելի շուտ վարձակալի ախորժակն այնքան էր բացվել, որ Մոնթեի կիսանդրու առջև գտնվող տարածքը վերածել էր վրանային կրկեսի, միայն Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի աշխատակիցների շնորհիվ հնարավոր եղավ այդ ծաղրուծանակը վերացնել։

Նաև խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին, որպեսզի կիսանդրու տարածքում անցկացնեն լեդ արտաքին լուսավորություն, տեղադրեն նաև եռագույն, ինչպես որ օրերս տեղեկացանք, թե ինչպես է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով Երևանից դեպի մարզեր տանող՝ նախկին Ճանապարհային ոստիկանության, այժմ արդեն Պարեկային ծառայության պոստերում տեղադրվել եռագույն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր